շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը 3 հատ ական է արձակել գյուղի ուղղությամբ

Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը 3 հատ ական է արձակել գյուղի ուղղությամբ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

  • Կիսվել: