շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջաձորի բնակիչները շարունակում են դիմակայել ժամանակի փորձություններին. համայնքապետ

Առաջաձորի բնակիչները շարունակում են դիմակայել ժամանակի փորձություններին. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները անասնապահությունը, այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն է։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանը:

«Գյուղի բնակիչները շարունակում են դիմակայել ժամանակի փորձություններին։ Ունենք գործող դպրոց, որտեղ սովորում է 129 աշակերտ։ Մանկապարտեզ հաճախում է 25 սան։ Ունենք նաև գործող, բայց վերանորոգման ենթակա բուժկետ, իսկ համայնքապետարանը գործում է ազատ տներից մեկում»,-ներկայացրել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` 44-օրյա պատերազմից հետո գյուղում տեղահանված քսաներկու ընտանիք է հաստատվել։ Համայնքը գազաֆիկացված է, ապահովված շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով։

  • Կիսվել: