կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բուհ ընդունվել ցանկացողների համար անվճար դասընթաց կկազմակերպվի

Բուհ ընդունվել ցանկացողների համար անվճար դասընթաց կկազմակերպվի

Հայ կրթական հիմնարկությունը Արցախի սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների համար կկազմակերպի անվճար դասընթաց։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը։

«Բոլոր այն աշակերտները, ովքեր պատրաստվում են այս տարի ընդունվել բուհ և ապրում են Արցախի սահմանամերձ գյուղերում, ունեն հնարավորություն շաբաթական 2 օր բոլորովին անվճար առցանց պատրաստվել միասնական քննություններին։ Մեր կրթաթոշակառուները յուրաքանչյուր աշակերտի հետ պարապելու են անհատապես։ Փորձելու ենք լուծել նաև շտեմարաններ ձեռք բերելու խնդիրը։ Ծրագրին կարող են դիմել նաև անմահացած հերոսների՝ Հայաստանի և Արցախի ցանկացած բնակավայրում ապրող երեխաները»,- նշել է մեր զրուցակիցը։

Նշենք , որ ծրագրին մասնակցել ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել +37411531485 հեռախոսահամարին։

  • Կիսվել: