շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հաջիևը պնդում է, որ 1991-ից մինչ օրս ԼՂ-ի ականապատված տարածքներում իբրև թե «սպանվել է 3413 ադրբեջանցի»

Հաջիևը պնդում է, որ 1991-ից մինչ օրս ԼՂ-ի ականապատված տարածքներում իբրև թե «սպանվել է 3413 ադրբեջանցի»

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը X հարթակում տարածել է ադրբեջանական հերթական անհիմն պնդումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի ականապատ տարածքների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Նա հարթակում է տեղադրել լուսանկար-ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացված են «ադրբեջանական վիճակագրական տվյալներ»:

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի հրապարակման՝ ականների հետևանքով 2020թ-ից ի վեր «‎տուժել է 334 մարդ, որից 65-ը մահացել է, իսկ մնացածը՝ վիրավորվել»։

Նույն հրապարակման մեջ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ «ականների հետևանքով 1991-ից մինչ օրս մահացել է 3413 մարդ»։

 

  • Կիսվել: