շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խնուշինակում վերաբնակիչներին սիրով են սպասում. համայնքի ղեկավար

Խնուշինակում վերաբնակիչներին սիրով են սպասում. համայնքի ղեկավար

Պատերազմից հետո Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բոլոր 535 բնակիչները վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 2 ընտանիք. ևս 8 ընտանիքի մեծ ուրախությամբ կընդունենք: Դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 91 աշակերտի։ Շենքային պայմանները լավ են: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա 63 սան ունենք։ Գյուղում գործում է համայնքային կենտրոն, բուժկետ, հանդիսությունների սրահ: Ներհամայնքային ճանապարհները խճապատված են։ Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացված է: Պատերազմի ընթացքում 6 տուն մասնակի վնասներ է կրել»,- նշեց Կ. Մուրսալյանը:

Նա ցավով տեղեկացրեց, որ 44֊օրյա պատերազմում 4 համագյուղացի է զոհվել։

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը մանրամասնել է, որ հիմնական ուղղություններն են այգեգործությունը, անասնապահությունն ու հողագործությունը:

  • Կիսվել: