հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը տաս օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար. Սամվել Բաբայանը՝ ԱՀ ԱԽ նիստին (ձայնագրություն)

Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը տաս օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար. Սամվել Բաբայանը՝ ԱՀ ԱԽ նիստին (ձայնագրություն)

InfoPort.am-ի տրամադրության տակ է հայտնվել Արցախի նախագահի գլխավորությամբ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից մի աուդիոձայնագրություն, որում ԱՀ ԱԽ արդեն նախկին քարտուղար Սամվել Բաբայանը իր տեսակետն է հայտնում Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրադրության վերաբերյալ և ելքեր առաջարկում իրավիճակից:

Ձայնագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման:

Սամվել Բաբայան.

«Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք քսան-երեսուն սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք Շուշին վերցնում ենք, բա հետո, հետո զորքը ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետևյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը տաս օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի` լավ Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանում ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ տաս օրը Ադրբեջանից ենք խնդրում, թե ինքը ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վառուժենիայով» կռվենք:

Երեկ փորձեմ եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովի, ոնց ենք մենք առաջ գնալու: Ես էդ 5+2, 5+1 տենց բաներ չեմ հասկանում, որովհետև ոչ մեկ ստեղ էդ պարագայում չի մնալու: Կարող ա էդ դեպքում ռուսը զենք ուղարկի նայոմնիկներով, ստեղ իրավիճակը փոխվի: Ժողովրդին էլ հանենք, եթե մարդիկ կլինեն, որ ուզենան Ադրբեջանի տարածքում ապրեն, թող ապրեն: Էսօր մենք պետք ա Ռուսաստանի հետ վերջնական խոսենք, որ էս տարածքները հանձնում ենք ու ժողովրդին ու զորքին դուրս ենք բերում, կամ իրենք մեզ օգնում են: Մենք ամբողջ արմիայում ունենք երկու հատ գռադ, մի տասնքանի գաուբիցա, որի վրա հրետանավոր չունենք, դաժե եթե մեզ վաղը հարյուր հատ գռադ տան, մենք մասնագետ չունենք, որ կոմպլեկտովատ անենք, աշխատացնենք: Երեսունքանի օր ա արտիլերիան կռվում ա, բոլորը զոհվել են, հրետանի չունենք, իսկ առանց հրետանի պիխոտը դուխ չի ունենա խնդիր լուծի, չենք կարա պեխոտին հրացանը տանք ձեռքը, ասենք` գնա խնդիր լուծի առանց հրետանու պոդդեռժկի: Ես առաջարկում եմ վերցնել տաս օր հրադադար, բայց հստակ վստահեցնենք, որ մենք դուրս ենք գալիս, ու տեսնենք ռուսները ինչ կանեն, զենք ու նայոմնիկ կուղարկեն, թե չէ: Որովհետև Ռուսաստանից երկու հազարից ավելի մարդ ուզում ա գա, ինքը արգելում ա: Այսինքն պետք է հասկանանք Ռուսաստանի տեսակետը և մեր քայլերը անենք, իհարկե պաշտպանելով այն ինչ դեռ ունենք, մինչև էդ որոշումների պատասխանները ստանանք: Սա է իրավիճակը, սա է իմ տեսակետը:

Պետք ա ռուսների հետ խոսենք, տեսնենք, եթե ռուսները ցանկություն ունենան նորմալ զենք տան, նորմալ հնարավորություններ ստեղծեն, մենք ի վիճակի ենք փոխել իրավիճակը, եթե իրենք դա չեն անում, պետք չէ էդ ժողովրդին կոտորել, պետք չի էդ զորքերին թողել դիրքերում, շան փայ դառնան»:

 

Հիշեցնենք, սակայն, որ երբ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Հայաստանը և Արցախը համաձայնել են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կնքել ցավալի հրադադարի պայմանագիր, որը ենթադրում է Արցախի մի շարք շրջանների զիջում Ադրբեջանին, նույն Սամվել Բաբայանը հանդես եկավ հայտարարությամբ` հավաստելով, որ ինքը նման պայմանավորվածության մասին տեղյակ չէր, իսկ երբ իմացել է, նախ չի համաձայնել, ապա «շտապել է» Երևան «իշխանություններին օրհասական դավաճանությունից ետ պահելու համար, սակայն չի հաջողել»:

Այսօր արդեն Բաբայանը հայտարարեց ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից իր ազատման մասին, ինչպես նաև հրաժարվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

  • Կիսվել: