հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խնդիրն ուսումնասիրում ենք. կոտրել են վարչապետի պաշտոնական կայքը

Խնդիրն ուսումնասիրում ենք. կոտրել են վարչապետի պաշտոնական կայքը

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը հաքերները կոտրել են՝ Փաշինյանի պաշտոնական էջին տեղադրելով «Վալդայ» ակումբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որը վերնագրված է. «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում)։

 

Որոշ փորձագետների պնդմամբ, կառավարության ղեկավարի պաշտոնական կայքը կոտրել են ադրբեջանցիները։ «Այս պահին ուսումնասիրում ենք խնդիրը և ես հստակ չեմ կարող ասել՝ ովքեր են արել դա ու ինչպես է ստացվել», PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

 

Նշենք, որ այս պահին խնդիրը վերացված է, և կայքը նորմալ աշխատում է։

 

  • Կիսվել: