ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Կայացել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Կայացել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը

Հոկտեմբերի 23-ին «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխություն -2022-ը։

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառման անվանակարգերում ներկայացված էին Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև Covid-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները: Նրանց շարքերւմ անհատ բժիշկներ և բուժհաստատություններ էին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից և Արցախի Հանրապետությունից:

Մրցանակաբախշությանը «Մոր և մանկան առողջության պահպանման ազգային խորհրդանիշ» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը շնորհվեց Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին։ Ոլորտի նվիրյալներին պատվոգիրը և մրցանակը շնորհեց ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը և տրվեց Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, երախտագիտություն հայտնելով սպիտակ բանակի մարտիկներին իրենց կատարած աշխատանքի, անքուն գիշերների և անմնացորդ նվիրման համար: Նախարար Մ․ Հայրիյանը շնորհակալություն է հայտնել նաև միջոցառման բոլոր կազմակեպիչներին՝ կարևորելով նման միջոցառումները, քանզի յուրաքանչյուր նման ազգանվեր միջոցառում ավելի է ամրապնդում Հայաստան-Արցախ կապերը։

311882624_489066059926000_5474042532895303646_n.jpg (616 KB)Մրցանակաբախշությանը ներկա էին Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի բժիշկներ և բուժաշխատողներ, ինչպես նաև ԱՀ առողջապահության նախարարության մի խումբ ներկայացուցիչներ։

  • Կիսվել: