հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Ինչպես նշվում է Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում՝ ընդունված բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:

Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:

  • Կիսվել: