ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանադան Թուրքիային կոչ է անում չմիջամտել Ղարաբաղի խնդրին

Կանադան Թուրքիային կոչ է անում չմիջամտել Ղարաբաղի խնդրին

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա֊Ֆիլիպ Շամպանը թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին: Տեղեկությունը փոխանցում է «Ազատություն» լրատվականը:

«Թուրքիայի արտգործնախարարը ընդունեց, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, որ անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», - ասել է Կանադայի արտգործնախարարը:

Շամպանը տեղեկացրել է, որ առաջիկա կիրակի օրը մեկնելու է Եվրոպա` այս հարցի շուրջ դաշնակիցների հետ հանդիպման: Թե հատկապես որ երկրների` դեռ չի հաղորդվում:

  • Կիսվել: