ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ. Գուրգեն Ներսիսյան

Արցախում կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ. Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ:

Ստեփանակերտից ու շրջաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ստացված արձագանքները մեզ ոգևորում և նոր ուժ են հաղորդում:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
 
Հասարակական հիմունքներով պետական ծրագրերի իրագործմանն աջակցելու խնդրանքիս ի պատասխան՝ արդեն մի քանի օր է, հարյուրավոր երիտասարդներ ընդգրկված են ամենատարբեր աշխատանքներում:
Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении
 
Լիահույս եմ, որ նման կազմակերպվածությունն ու ջանքերի մեկտեղումը ի զորու է մեղմել, ապա նաև չեզոքացնել այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա վերջին պատերազմից հետո:
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր երիտասարդներին, ուսանողներին, օրենսդիր ու գործադիր մարմինների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր միասնականության կոչը անմիջապես վերածել են շոշափելի արդյունքների:
Возможно, это изображение 3 человека, ребенок и люди стоят
 
Ահա գործնականի վերածված առաջին քայլերը, կամավորականները բեռնաթափում և աջակցում են գարնանացան սերմերի բաշխման աշխատանքներին։

  • Կիսվել: