ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Մեկ այլ հրամանգրով Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Նշենք, որ InfoPort-ը այս որոշումների մասին տեղեկացրել էր դեռ օրեր առաջ՝ կապված բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհերի թվի ավելացած հետ։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ այս որոշումը պաշտոնապես կստորագրվի Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան նիստից հետո միայն։ 

Հիշեցնենք, որ InfoPort-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ  Ջալալ Հարությունյանին պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում կփոխարինի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Վարդանյանը։

 

  • Կիսվել: