չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ով կփոխարինի Ջալալ Հարությունյանին Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում․ որոշումը կայացված է

Ով կփոխարինի Ջալալ Հարությունյանին Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնում․ որոշումը կայացված է

Ինչպես InfoPort-ը գրել էր դեռ օրեր առաջ, բանակում վերջին շրջանում խաղաղ պայմաններում զոհերի թվի կտրուկ աճի պատճառով որոշում է կայացվել պաշտոնից ազատել Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանին։

Ըստ InfoPort-ի արցախյան աղբյուրի, Աբրահամյանի պաշտոնանկության մասին պաշտոնապես կհայտարարվի Ստեփանակերտում փետրվարի 22 նախատեսված Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո միայն։ Աբրահամյանին ԱՀ ՊՆ նախարարի Պաշտոնում կփոխարինի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ – շտաբի պետ Ջալալ Հարությունյանը։ Իսկ ո՞վ կփոխարինի Հարությունյանին ՊԲ շտաբի պետի պաշտոնում։

InfoPort-ի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ – շտաբի պետ կնշանակվի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Վարդանյանը։

«Որոշումն արդեն կայացված է»,- հավաստեց մեր աղբյուրը։

Իսկ ինչ վերաբերվում է վերջին օրերին թափուր մնացած Ռազմական ոստիկանության պետի և ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոններին, ըստ աղբյուրի, այդ մասով դեռ քաղաքական որոշում չի կայացվել։

«Ամենայն հավանականությամբ կառույցները դեռ որոշ ժամանակ կղեկավարվեն ժամանակավոր պաշտոնակատարների կողմից»,- նշեց աղբյուրը։

Ի դեպ այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց ՌՈ, որոշում կայացվեց պաշտոնանկ անել որոշ բաժնի պետերի, իսկ Ռազմական ոստիկանության պետի ժ/պ նշանակել ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին։

  • Կիսվել: