հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանն աշխատանքային շրջայց է իրականացրել մոտոհրաձգային բրիգադներից մեկում

Ջալալ Հարությունյանն աշխատանքային շրջայց է իրականացրել մոտոհրաձգային բրիգադներից մեկում

Մարտի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ուղղությամբ տեղակայված առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում:

Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել ժամկետային զինվորականների և հրամկազմի հետ, հետաքրքրվել ուսումնական փուլի տվյալ ժամանակահատվածի ընթացիկ խնդիրներով, ստուգել անձնակազմի գործառույթային ու ծառայողական պարտականությունների իմացության մակարդակը, ինչպես նաև հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:

  • Կիսվել: