հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսպանիայի քաղաքական ու մշակութային գործիչները շնորհավորել են Արցախի անկախության առիթով

Իսպանիայի քաղաքական ու մշակութային գործիչները շնորհավորել են Արցախի անկախության առիթով

Իսպանիայից համաշխարհային քաղաքական ու մշակութային ոլորտի ականավոր գործիչները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը:

«Պատերազմի վայրագություններից տառապած այս ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն»,- գրել է Ջոն Ինյարիտուն:

Իսպանիայի քաղաքական գործիչ Ռաֆաել Լառեինան անկախության տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել է արցախցիներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Արցախի անկախության 30-ամյակի առիթով միանում եմ այս երկրի բոլոր բարեկամների բարեմաղթանքներին: Կիսում եմ ներկա իրավիճակի վերաբերյալ նրանց մտահոգություններն ու Եվրամիությանը կոչ անում հրաժարվել իր պասիվ դիրքորոշումից՝ ի դեմս Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքի»,-հայտարարել է քաղաքական գործիչը:  

  • Կիսվել: