չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինչ են քննարկել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ. մանրամասներ 

Ինչ են քննարկել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ. մանրամասներ 

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

՛՛Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: