կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի՞նչ խնդիրներ ունի «Կաճառ» գիտական կենտրոնը. ղեկավարն ամփոփում է անցած տարվա աշխատանքները

Ի՞նչ խնդիրներ ունի «Կաճառ» գիտական կենտրոնը. ղեկավարն ամփոփում է անցած տարվա աշխատանքները

Բռազավթված Շուշիում կորցնելով «Կաճառ» գիտական կենտրոնի՝ 14 տարիների ընթացքում հավաքված ու գիտականորեն մշակված պատմական նշանակության նյութերն ու վավերագրերը, գրադարանային ու գրասենյակային ամբողջ գույքը՝ դրանց պակասը լրացնելու համար առաջնահերթություն են դարձել «Կաճառ» գիտական կենտրոնի կայքի կատարելագործումն ու ընդլայնումը, բովանդակային մասի ու ձևավորման հարստացումը, ինչն Արցախի մասին ամբողջ տեղեկատվությունն ուսումնասիրողներին կընձեռնի ֆոնդը մատչելի դարձնելու հնարավորություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ««Կաճառ» գիտական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2021 թ. գործունեությանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Հրատարակության է պատրաստվել «Կաճառ» տարեգրքի հերթական՝ 15-րդ հատորը, որտեղ առաջին անգամ հրապարակվել են ԱՄՆ Բոստոնի ՀՅԴ կենտրոնական արխիվից բերված արժեքավոր փաստաթղթեր՝ Արցախում 1918-1920 թթ. տեղի ունեցած բախտորոշ իրադաձությունների, այդ թվում՝ Շուշիի զինված ինքնապաշտպանության ձախողման մասին, որոնք բազմաթիվ զուգորդումներ են առաջացնում մերօրյա դեպքերի հետ և անհրաժեշտ պատմական դասեր են պարունակում: Հրատարակության է նախապատրաստվել և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տպագրվել 2020 թ. հուլիսի 15-16֊ը Շուշիում կազմակերպված Շուշիի հայ ազգաբնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային առցանց գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը նոր փաստերով ու հիմնավորումներով բացահայտում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը և Շուշիում(1920 թ.) և այլ հայկական բնակավայրերում ադրբեջանցիների հանցագործությունների փաստերը, որոնք կարող են փաստագրական հարուստ նյութ հանդիսանալ քաղաքական գործիչների և գիտնական-հետազոտողների համար: Շարունակվել են «Արցախյան շարժման պատմագրության հիմնահարցերը» աշխատության 2-րդ մասի հրատարակչական աշխատանքները, հրատարակության են պատրաստվել «Զորաշարժ» գիրքը՝ նվիրված Արցախյան պատերազմի 1988-1994 թթ. իրադարձություններին, Շուշի քաղաքի ազատագրման մասին իրենց հուշերը ներկայացնող մասնակից-ազատամարտիկների վկայությունների ժողովածուն, որի տպագրությունը կնվիրվի Շուշիի ազատագրման 30-ամյա հոբելյանին (չեն տպագրվել համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով): Շարունակվել են «Արցախ» բազմահատոր հանրագիտարանի ստեղծման աշխատանքները», - նշել է Մ. Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ ընթացիկ տարում մասնակցել են կլոր սեղան-քննարկումների, միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների՝ հանդես գալով հրատապ հարցերի վերաբերյալ առաջարկություններով:

Բնութագրությունը հասանալի չէ

«ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի և այլ միջոցներով պարբերաբար անդրադարձել ենք կարևոր իրադարձություններին և, ներկա իրողություններին համահունչ, վերագնահատել՝ պահանջված տեղեկատվության հանրահռչակման, օբյեկտիվ հասարակական կարծիք ձևավորելու և ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով: Աշխատանքներ են տարվել ««Կաճառ» գիտական կենտրոն»-ի կայքի տեխնիկական սպասարկման, նյութերի համալրման և անվտանգության բարձրացման, կիբերհարձակումներից պաշտպանելու ուղղությամբ: Հետևողական աշխատանքներ են տարվել Հիմնակազմ գիտական գրադարանի վերականգնման, գրքային ու արխիվային նյութերի համալրման ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ձեռք է բերվել որոշակի քանակությամբ գրականություն: Սակայն գործունեության ծավալման համար մեր հայցած տեղի տրամադրման հարցի՝ դեռևս չլուծված լինելը արհեստական խոչընդոտ է հարուցում լրիվ ծավալով գիտական գրադարանը համալրելու և գործունեությունը վերսկսելու համար», - նշել է Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: