Ի՞նչ բնապահպան, ո՞նց կարող է էկոակտիվիստը ձեռքերում աղավնի խեղդամահ անել. Արա Բաբլոյան (տեսանյութ)
Այսօր մի խումբ բժիշկներ ակցիա էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ կապված Ադրբեջանի կողմից գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման հետ:
Ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձավ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի այսպես կոչված ՛՛էկոակտիվիստներին՛՛, որոնք, ըստ իրենց, բնապահպանական հարցեր են ցանկանում լուծել:
Նշենք, որ նախօրեին տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի ՛՛բնապահպանի՛՛ ձեռքում աղավնին խեղդվում:
Այդ առնչությամբ Բաբլոյանն ասաց. ՛՛Ի՞նչ բնապահպան, ո՞նց կարող է էկոակտիվիստը ձեռքերում աղավնի խեղդամահ անել՛՛:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը ՀՀ-ն ու Արցախը կապող միակ ճանապարհն է, որի փակ լինելու պատճառով Արցախում արդեն նկատվում է որոշ պարենային ապրանքների, ինչպես նաև՝ որոշ դեղերի դեֆիցիտ, ստեղծված իրավիճակը սպառնում է հումանիտար աղետի առաջացմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում.