շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի լուր աշխարհի, ի լուր հայության հայտարարում եմ` Արցախում ձևավորված է միիշխանություն` երկիրը ղեկավարում է երկրի նախագահը. Արայիկ Հարությունյան

Ի լուր աշխարհի, ի լուր հայության հայտարարում եմ` Արցախում ձևավորված է միիշխանություն` երկիրը ղեկավարում է երկրի նախագահը. Արայիկ Հարությունյան

Ի լուր աշխարհի, ի լուր հայության հայտարարում եմ` Արցախում ձևավորված է միիշխանություն` երկիրը ղեկավարում է երկրի նախագահը: Այս մասին սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Երկրի նախագահը երկիրը ղեկավարում է ինստիտուտների միջոցով` Ազգային Ժողով, Կառավարություն, այդ թվում նաև Անվտանգության խորհուրդ: Կա նախագահի ծրագիր և ձևավորված բյուջե, որը կազմված է իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի ծրագրի հիման վրա: Նրա թիրախում` երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն է», - ընդգծեց ԱՀ նախագահը:
 
Հարությունյանը հավաստեց, որ Արցախը կլինի աշխարհի եզակի երկրներից մեկը, որը կորոնավիրուսի տնտեսության վրա ունեցած բացասական ազդեցության ֆոնին տարին կփակի տնտեսական աճով:
 
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անխնա վատնենք պետական միջոցները պետապարատում աննպատակահարմար ծախսերի վրա: Ծախսերը պետք է օպտիմալացվեն, աննպատակահարմար ծախսեր անողները պետք է պատժվեն, պետական ավտոպարկը կկրճատվի ընդհուպ մինչև մեկական մեքենա ամեն գերատեսչությունում, բացի ուժայիններից»,- փակագծերը բացեց ԱՀ նախագահը:

  • Կիսվել: