շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու. ՊԲ-ն շնորհավորել է հրետանավորներին

Հրթիռահրետանային զորքերի և բազում վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու. ՊԲ-ն շնորհավորել է հրետանավորներին

«Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պատերազմի աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:
 
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները»,- ասված է ՊԲ-ի գրառման մեջ:

  • Կիսվել: