հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրանտ Բագրատյանը և Արկադի Ղուկասյանը շնորհավորել են Արայիկ Հարությունյանին

Հրանտ Բագրատյանը և Արկադի Ղուկասյանը շնորհավորել են Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Հարգելի պարո՛ն Հարությունյան
 
Ընդունե՛ք անկեղծ շնորհավորանքներս Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ:
 
Դուք ստանձնում եք Արցախի ղեկը ողջ հայության համար բարդ մի շրջանում՝ գլոբալ համավարակի և դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հայոց պետականաության դեմ ուժգնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում:
 
Հավատացած եմ, որ Ձեր ղեկավարությամբ Արցախի Հանրապետությունն ու ժողովուրդը պատվով կհաղթահարեն առկա բոլոր դժվարությունները՝ ամրապնդելով մեր ժողովրդի նվաճումներն ու հիմքեր ստեղծելով ապագա ձեռքբերումների համար:
Վերստին շնորհավորելով Ձեզ հաղթանակի արթիվ, մաղթում եմ եռանդ և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրրություն մեր երկրի և ժողովրդի:
 
Արկադի Ղուկասյան Ստեփանակերտ 15.04.2020»:
 
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես միացել է Արցախի նորընտիր նախագահին ուղղված շնորհավորանքներին, և մասնավորապես, գրել․
 
«Հարգելի հայրենակիցներ։ Բոլորիդ շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում ընտրությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ։ Կորոնավիրուսային պանդեմիայի այս բարդ շրջանում ընտրվեցին ԱՀ Նախագահ և ԱԺ՝ արդար, մրցակցային ու ազատ կամաարտահայտության արդյունքում։ Շնորհավորում եմ Արայիկ Հարությունյանին Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Եվ Նախագահը, և Ազգային Ժողովն ունեն բարձր լեգիտիմության պաշար Արցախի առջև կանգնած միջազգային, քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրները լուծելու համար»։

  • Կիսվել: