երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀՀ վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները:

Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:

«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը՝ հավելելով, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվել է:

 

 

 

 

  • Կիսվել: