կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ մուտք գործելիս ինչ գործընթացներ են անցնում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները. մանրամասներ

ՀՀ մուտք գործելիս ինչ գործընթացներ են անցնում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները. մանրամասներ

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը ՀՀ շարունակվում է: Այս մասին Կոռնիձորից հայտնում է «Լուրերի» թղթակիցը` տեղեկացնելով, որ քաղաքացիները գալիս են թե իրենց մեքենաներով, թե ավտոբուսներով, մի խումբը Կոռնիձորում է անցնում հաշվառում, մեկ այլ խումբ ոստիկանների ուղեկցությամբ մեկնում է Գորիս:

Կոռնիձորում մի քանի ծառայություն է մատուցվում բռնի տեղահանված քաղաքացիներին, առողջական խնդիրներ կամ ինքնազգացողության վատացում ունեցողներին բուժօգնություն է մատուցվում, նաև ԿԽՄԿ-ի հոգեբանական ծառայությունն է նույն վրանում:

Կից վրանում բուն հաշվառման գործընթացն է, այստեղ գրանցվում են, հաշվառվում Սոցապնախարարության, ՄԻՊ աշխատակիցների կողմից:

Գորիսում կոորդինացիոն կենտրոն կա, Կոռնիձորից ուղևորվում են այնտեղ, կարիքի գնահատում է իրականացվում, զրուցում են, գույքագրում, թե ինչի կարիք ունեն, ուղեկցվում են հյուրանոցներ, տներ, դրանից հետո Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն այցելում են նրանց ժամանակավոր բնակության վայրեր, ցուցակագրում` ինչ անհրաժեշտ պարագաներ կան, փոխանցում մարզպետարան, որտեղ փորձում են կարճ ժամկետում հավաքել և հասցնել նրանց:

 

  • Կիսվել: