կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԱՏՄ-ի 10 դեղագետներ ընդգրկվել են Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատանքներում

ՀՀ ԱԱՏՄ-ի 10 դեղագետներ ընդգրկվել են Արցախի ԱԻ պետական ծառայության աշխատանքներում

Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համատեղ թիկունքային աշխատանքներում ընդգրվել է նաև Հայաստանի առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հակոբ Ավագյանի ղեկավարությամբ 10 հոգանոց խմբի մի մասը դեղագետներ են,որոնք պահեստավորված դեղամիջոցները տեսակավորում են, ստուգում պիտանելիության ժամկետները,  տեղավորում առանձին արկղերում ու տրամադրում առողջապահական հիմնարկներին:

Խմբի մի մասն ընդգրկվել է ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին սննդի ու անհրաժեշտ պարենի մատակարարման գործում:

ԱԻ պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմի անձնակազմին, այս օրերին Արցախում գտնվելու և ցուցաբերվող աջակցության համար:

  • Կիսվել: