չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայկական կողմին փոխանցվել է երկու աճյուն, 7 աճյուն հայտնաբերվել է Ջրականի շրջանում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ 

Հայկական կողմին փոխանցվել է երկու աճյուն, 7 աճյուն հայտնաբերվել է Ջրականի շրջանում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ 

Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

 

  • Կիսվել: