կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Արցախում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին

Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Արցախում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։

Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը նաև Արևմուտքին արթնանալու կոչ է արել։

  • Կիսվել: