ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն․ ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու համար․ Փաշինյան

ՀՀ-ն Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն․ ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու համար․ Փաշինյան

Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀվարչապետՆիկոլՓաշինյանը:

«Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համատեղ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում, մասնավորապես, նշել էր Արցախին աջակցելու կարևորության մասին:
 
«Պետք է ընդգծեմ, որ նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել են շուրջ 20 միջոցառումներ: Այս պահի դրությամբ կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82 միլիարդ 863 դրամ, որից փաստացի գումարը հասել է շահառուներին 77 միլիարդից ավելին»,- եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: