կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի բյուջեից բռնի տեղահանվածներին տրամադրվել է մոտավորապես 70 մլն դոլար. նախարար

Հայաստանի բյուջեից բռնի տեղահանվածներին տրամադրվել է մոտավորապես 70 մլն դոլար. նախարար

 2023թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ծրագրերին հատկացվել է մոտ 29 մլրդ դրամ (մոտ 70 մլն դոլար- խմբ.)։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա ընդգծել է, որ միջազգային դոնորները մոտ 1,5 մլրդ դրամ են հատկացրել։ Նրա խոսքով՝ 112 հազար բռնի տեղահանվածները միանվագ ստացել են 100 հազարական դրամ։ Պաշտոնյան ավելացրել է, որ բնակվարձի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի ծածկման համար ավելի քան 104 հազար մարդ հոկտեմբերին ստացել է 50 հազարական դրամ (40 հազար+10 հազար դրամ),  նոյեմբերին՝ 77 հազար, դեկտեմբերին՝ 82 հազար մարդ։

Նախարարը նշել է, որ նոյեմբերին 50 հազարական դրամ սպառողական ծախսերի համար ստացել է 69 հազար, դեկտեմբերին՝ 74 հազար մարդ։

«Թոշակներ կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու նպաստներ են վճարվել 11,7 հազար անձանց»,- նշել է Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ հնարավորություն կա թոշակների կամ նպաստների ստացման համար դիմել մինչեւ 2024թ. մարտի 11-ը։ «Երեխայի ծննդյան նպաստներ են նշանակվել 135 մարդկանց, մայրության՝ 55, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի՝ 165 անձանց»,- նշել է նախարարը։ 

  • Կիսվել: