ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարսանիքի թեման շահարկման առարկա դարձնելը  դիվիդենտներ հավաքելու էժանագին միջոց է․ Վահրամ Պողոսյան

Հարսանիքի թեման շահարկման առարկա դարձնելը դիվիդենտներ հավաքելու էժանագին միջոց է․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահն այսօր Երևանում մասնակցել է ԱՀ ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի դստեր պսակադրության հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումից։

«Քանի որ մամուլը թեման սկսել է շահարկել, նշեմ, որ հարսանիքին խստորեն պահպանվել են պարետի կողմից սահմանված կանոնները, այդ թվում, միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցել 60-ը։

Կարծում եմ, որ նման թեման շահարկման առարկա դարձնելը  դիվիդենտներ հավաքելու էժանագին միջոց է»,- ասվում է Պողոսյանի գրառման մեջ։

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էին պտտվում, որ Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին  մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Արցախի ներկա ու նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը։ Արարողությունը մասնակիցների թիվը չի գերազանցում 60-ը։

Արայիկ Հարությունյանը հարսանյաց արարողությունից լուսանկար էր հրապարակել և շնորհավորել։

 

  • Կիսվել: