շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հանրապետությունում 5066 տ գարու բերք է հավաքվել

Հանրապետությունում 5066 տ գարու բերք է հավաքվել

Գարու բերքահավաքի աշխատանքներն սկսվել են Քաշաթաղի, Մարտունու, Հադրութի և Ասկերանի շրջաններում: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել է  ԱՀ գյուղատնտեսության   փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը:
 
Նրա  խոսքով՝  հունիսի  8-ի դրությամբ  հնձվել  է   2934  հա   ցանքատարածություն, որից հավաքված  բերքը  կազմել   է  5066  տ.   միջին   բերքատվությունը  1  հա-ից՝  17,3   ց:
 
Ըստ փոխնախարարի՝  գարու   բերքահավաքի  աշխատանքներին  ներգրավված  է  82  կոմբայն, որից    22-ը՝   ՀՀ-ից, իսկ  60-ը՝  ԱՀ-ից:
 
Խոսելով    խնդիրների  մասին՝   մեր  զրուցակիցը  նշել է, որ   առայժմ  որևէ   ահազանգ   չի  եղել    քաղաքացիների  կողմից:

  • Կիսվել: