Հանձնարարականներ եմ տվել մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել փողոցի մայթերի կառուցման աշխատանքները․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահը աշխատանքային օրը սկսել եմ մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Աշխատանքային օրս սկսել եմ մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով: Չնայած ուսումնական տարվան ընդառաջ դպրոց տանող գլխավոր փողոցի մայթերի կառուցումը պետք է ավարտված լիներ, սակայն գործի պատասխանատուները նախատեսված ժամկետում չեն հասցրել:
Անընդունելի որակելով նման գործելաոճը՝ տեղում հանձնարարականներ եմ տվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել աշխատանքները»։

