ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համոզված եմ՝ Արայիկ Հարությունյանի փորձը մեծապես կնպաստի Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում. Վարդան Սիրմաքեշ

Համոզված եմ՝ Արայիկ Հարությունյանի փորձը մեծապես կնպաստի Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում. Վարդան Սիրմաքեշ

Շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո Պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր փորձը մեծապես կնպաստի գոյություն ունեցող խնդիրների լուծմանը և Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն և արդյունավետ գործունեություն պատասխանատու առաքելության մեջ և Արցախի ժողովրդին բարեկեցություն և խաղաղություն»:

 

  • Կիսվել: