ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հադրութում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Հադրութում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։

 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Կիսվել: