չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Գեներալ Մուրադովը զրոյից լիարժեք ինստիտուտ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում. Բաբայան

Գեներալ Մուրադովը զրոյից լիարժեք ինստիտուտ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում. Բաբայան

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բարձր են գնահատում գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի աշխատանքը, ով ավարտում է իր գործունեությունըորպես ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար:

Sputnik Արմենիայի եթերում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Մուրադովը հսկայական աշխատանք է կատարել ՝ զրոյից կառուցելով զորակազմի գործունեությունը և ստեղծելով, ըստ էության, լիարժեք գործող ինստիտուտ:

"Բնականաբար, մենք շատ բարձր ենք գնահատում ինստիտուտի գործունեությունը՝ ի դեմս խաղաղապահ զորակազմի։ Հիմա կան բոլոր ստորաբաժանումները, բոլոր կառույցները։ Սա շատ կարևոր ժամանակաշրջան էր, առաքելության կայացման ժամանակաշրջան, և այդ ընթացքում ղեկավարել է նա (Մուրադովը-խմբ.)", - հավելել է Բաբայանը ։

ԱԳՆ ղեկավարը վստահ է, թե ով էլ փոխարինի Մուրադովին, նա ի վիճակի կլինի ղեկավարել խաղաղապահ առաքելությունը եւ կշարունակի այն աշխատանքը, որի հիմքերը դրվել են նրանից առաջ:

Բաբայանը հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կայացած կառույց են՝ համապատասխան ավանդույթներով։ Հետեւաբար, թեեւ այստեղ անձնային գործոն կա, որը խաղում է իր դերը, այն գերիշխող չէ:

Ընդհանուր առմամբ խոսելով խաղաղապահ զորախմբի գործունեության մասին՝ նախարարը նշել է, որ այն փոխգործակցում է Ղարաբաղի բոլոր կառույցների հետ։ Առաքելությունը կատարում է ոչ միայն զուտ ռազմական խնդիրներ, այլև օգնում է մի շարք կարևոր հումանիտար նախագծերի իրականացմանը։

Գեներալ Մուրադովը խաղաղապահ առաքելության հրամանատարի պաշտոնում մնացել է 10 ամիս: Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ նրան փոխարինելու կարող է գալ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: Նա նախկինում զբաղեցնում էր 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը, ղեկավարում էր Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանը:

  • Կիսվել: