հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայից ՀՀ կժամանի բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում վիրավորված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին

Ֆրանսիայից ՀՀ կժամանի բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում վիրավորված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։

Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։

Բժիշկների պատվիրակության խմբում են վիրաբույժներ և վնասվածքաբաններ:  

 

  • Կիսվել: