շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ հաջակցություն Արցախի

Ֆրանսիայի Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ հաջակցություն Արցախի

2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման:

Բանաձևում մասնավորապես նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.

• Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:

• Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:

• Դիմում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:

• Կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում:

 

 

  • Կիսվել: