երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Կոլոննա

Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հարցազրույց է տվել France Inter ռադիոկայանին, որի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին:

Նա նշել է, որ Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։

Կոլոննայի խոսքով՝ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։

Նա տեղեկացրել է, որ այս ամիս նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Կոլոննան նաև չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են հանդիպել հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

 

  • Կիսվել: