ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
 
«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:

  • Կիսվել: