կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆինլանդացի պատգամավորն առաջարկել է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում՝ իրավիճակը գնահատելու համար 

Ֆինլանդացի պատգամավորն առաջարկել է միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում՝ իրավիճակը գնահատելու համար 

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ֆինլանդացի պատգամավոր Կիմփ Կիլյունենը մտահոգություն է հայտնել արգելափակման կապակցությամբ։

՛՛Դա կարող է վերածվել հումանիտար աղետի՛՛,-ասել է նա:

Անդրադառնալով այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ Կիլյունենն առաջարկել է անկողմնակալ միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել տարածաշրջանում՝ իրավիճակը գնահատելու համար:

 

 

  • Կիսվել: