հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան, պիտի ճանաչի ԼՂ անկախությունը. պատգամավոր

Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան, պիտի ճանաչի ԼՂ անկախությունը. պատգամավոր

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխիքը դա Արցախի անկախության միջազգային ճանաչումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Նա նշել է. ՛՛Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան և ցեղասպանության փորձը, պետք է անվերապահ ճանաչի Արցախի անկախությունը:
Թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռմբակոծելով բնակավայրերը, հարվածներ հասցնելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն և փորձելով անցյալի հուշեր արթնացնել ոը ահաբեկել մեզ բոլորիս՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը էլ ավելի է համախմբում մեզ և համառ դարձնում այս պայքարում:

Ֆիզիկական և մշակութային ցեղասպանություն տեսած մեր ժողովուրդը թույլ չի տա դրա կրկնությունը, թույլ չի տա բռնանալ ապրելու իրավունքի նկատմամբ: Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին:

Վերջում նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախ է շրջանառում «մենք չենք պարտվում» թեզը, դրան ի պատասխան կարելի է հստակ ասել՝ նայեք ձեր ոչ վաղեմի անցյալին՝ միակ բանը, որ ձեզ մոտ լավ է ստացվում՝ դա պարտվելն է, քանի որ անազնիվ կռիվ եք տանում և սխալ ուղի եք ընտրում միշտ: Դե իսկ մենք մեր արդար պայքարում միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ!՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: