շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե մենք այդքան զոհ ենք տվել ու դեռ կանգուն ենք, ուրեմն կանգնելու ենք մինչև վերջ․ Բաբայան

Եթե մենք այդքան զոհ ենք տվել ու դեռ կանգուն ենք, ուրեմն կանգնելու ենք մինչև վերջ․ Բաբայան

Օրեր առաջ հերոսաբար զոհվել է ընկերներից մեկի՝ Արայիկ Խաչատրյանի որդին ՝ 18 տարեկան պայծառ երիտասարդ, ուսանոցող Միքայել Խաչատրյանը։ Այս մասին իր գրառման մեջ հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Իհարկե, բոլորս հնարավորության դեպքում այցելում ենք իրեն, սակայն այդ մարդը, որ անցել է 3 պատերազմ, հիմա բոլորից խրոխտ է ու վճռական է։ Պարզ է, որ ներսից արյունահոսում է, սակայն ոգին պինդ է, եթե մենք այդքան զոհ ենք տվել ու դեռ կանգուն ենք, ուրեմն կանգնելու ենք մինչև վերջ։ Ապրելու իմաստ չկա, եթե չլինեն Արցախն ու Հայաստանը։ Դրա համար էլ ապրելու ենք ու ջարդելու ենք շան որդիների ողնաշարը:

Ստեղծված իրավիճակը շատերիս պետք է հետևություններ անելու առիթ դառնա։ Եթե սրանից հետո որևէ հայ գնա Թուրքիա ապրանք բերելու ու մարմնավաճառությամբ զբաղվելու, այ դա է լինելու մեր պարտությունը։ Քանի տարի է դրանով են զբաղվում՝ 1915 թ-ը մոռանալով, մենք մոռացել ենք՝ ով է Թուրքիան":

  • Կիսվել: