երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի. Վահրամ Բալայանը՝ նոր Սահմանադրություն ընդունելու մասին

Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի. Վահրամ Բալայանը՝ նոր Սահմանադրություն ընդունելու մասին

Այս կամ այն որոշումով հնարավոր չէ փակել ազգային հարցերը: Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելով փորձ է արվում ամբողջությամբ օրակարգից հանել Արցախի հարցը:

«Թղթի վրա գրվածը դեռեւս հիմք չէ, այսինքն դա չի նշանակում, որ մեր պայքարը չպետք է շարունակվի, մեր ժողովուրդը չպետք է պահանջատեր լինի: Արցախը միայն արցախհայերինը չէ, այն համայն հայությանն է պատկանում:

Ես կարծում եմ՝ ժողովուրդը դա չի ընդունի: Դա ժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է լինի եւ ժողովուրդը արդեն մեկ անգամ որոշում կայացրել է եւ հետամուտ կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

  • Կիսվել: