հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ես չեմ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ․ Արցախի պետնախարար

Ես չեմ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ․ Արցախի պետնախարար

Ես չեմ հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ եւ հիմա չեմ կարող կանխավ ինչ-որ հայտարարություններ անել։ Այս մասին Արցախում նախագահի երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այն, որ ես իմ բոլոր ուժերը, իմ գիտելիքները, իմ փորձը պետք է ծառայեցնեմ մեր երկրի զարգացմանը, դա միանշանակ է: Կլինի պետական աշխատանքում, կլինի մանկավարժական, կլինի մասնավոր դեռեւս չեմ կարող ասել»,-ասաց պետնախարարը:


  • Կիսվել: