ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՊՀ պատվիրակությունն Արցախում է խորհրդանշական այցով. Ռեկտոր

ԵՊՀ պատվիրակությունն Արցախում է խորհրդանշական այցով. Ռեկտոր

Երևանի Պետական Համալսարանի կոլետկիվն իր ներդրումն ունի «100 տուն Արցախում» ծրագրին:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց այցի նպատակը որոշ իմաստով սիմվոլիկ է նաև՝ ցույց տալու համար, որ Արցախ-Հայաստան կապը պատերազմի աղետալի հետևանքներից հետո կայուն ու հաստատուն է, և այդպես էլ պետք է շարունակվի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երևանի պետական համալսարանի կոլեկտիվը որոշում է կայացրել մասնակցելու «100 տուն Արցախում» ծրագրին և տներից մեկը կառուցել համալսարանի կոլետկիվի անունից: Այդ նպատակով այսօր համալսարանի ղեկավար կազմի մի մասը՝ պրոֆեսորադասախոսական կազմից անդամներ, նաև ուսանողներ, եկել են Արցախ, որպեսզի մասնակցեն տան հիմնարկեքին: Նաև այցելություն է տեղի ունեցել Արցախի պետական համալսարան, քննարկվել են համագործակցության տարբեր ձևաչափեր և ծրագրեր ապագայի համար», - նշեց Հ. Հովհաննիսյանը:

  • Կիսվել: