ԵՄ-ն կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ. ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն ասել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում է վերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: ԵՄ-ն կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՛՛: