ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է

ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում  են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա սովի ռիսկ և խախտվում են բոլոր համաձայնությունները։ Որևէ բողոքի ցույց չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկի ազատ տեղաշարժվելու իրավունքից և անհրաժեշտ ապրանքները ստանալու իրավունքից։ Ավելին՝ իր հանձնառություններին համահունչ Ադրբեջանն է հենց պարտավոր ապահովել, որպեսզի Լաչինի միջանքցը՝ որպես ռազմավարական ճանապարհ, մնա բաց՝ անգամ իրական բնապահպանական մտահոգությունների առկայության պարագայում»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լաչինի միջանցքի գործունեությունն արգելափակելուց և քաղաքացիների ու ապրանքների անխափան տեղաշարժը չպետք է սահմանափակվի։ Երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունն՝ առանց տևական խաղաղությունը վտանգելու»,- նշեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: