հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին

Գիշերը ձերբակալել են Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - գրել է նա: Այլ տեղեկություններ իրավապաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։ 

Առաջին ատյանի դատարանն երեկ 2 ամսով տնային կալանքի ենթարկեց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին՝ չնայած Քննչական կոմիտեն բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։

  • Կիսվել: