չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դեկտեմբերի 7-ին Լավրովն Այվազյանի հետ կքննարկի ԼՂ-ի շուրջ համատեղ հայտարարության իրագործմանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 7-ին Լավրովն Այվազյանի հետ կքննարկի ԼՂ-ի շուրջ համատեղ հայտարարության իրագործմանը վերաբերող հարցեր

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ժամանակ նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, երկկողմ հարաբերություններին առնչվող համալիր հարցեր:
 
Հիմնական ուշադրությունը, անկասկած, կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ մարդասիրական աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերի շեշտադրմամբ՛՛:
 
ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները կքննարկեն նաև երկու երկրների համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման հարցում:
 
 

  • Կիսվել: