ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դահրավի մոտակայքում կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Դահրավի մոտակայքում կառուցվող նոր բնակավայրի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ԱՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մոտակայքում նոր բնակելի թաղամասի կառուցման շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված 100 ընտանիքների։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ներկա դրությամբ ընթանում են նոր թաղամասի հիմքերի կառուցման աշխատանքները: «100 տուն Արցախում» ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։ Նոր թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 21 հա։ Բնակելի տները լինելու են 3 և 4 սենյականոց։ Նոր բնակավայրի ճանապարհների և հիմքերի կառուցման շինարարական աշխատանքների ծախսերը ֆինանսավորում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը», - նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ շինարարությունն իրականացնում է «Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն։

  • Կիսվել: