երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Ասկերանի ավտոճանապարհին մեքենան հարվածել է տնակին. ներսում գտնվող մարդիկ ու մեքենան ընկել են ձորը

Ասկերանի ավտոճանապարհին մեքենան հարվածել է տնակին. ներսում գտնվող մարդիկ ու մեքենան ընկել են ձորը

Ապրիլի 26-ին Ժամը 22։55-ի սահմաններում, ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան միջպետական ավտոճանապարհի «ЖД» կամուրջ կոչվող հատվածում ՃՏՊ է տեղի ունեցել։

Դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ասկերան քաղաքի 24-ամյա բնակիչ Ս. Գ.-ն «BMW» մակնիշի ավտոմեքենայով, նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և հարվածել ճամփեզրին գտնվող փայտյա տնակին, այնուհետև գլորվել ձորը։

Տնակում գտնվող քաղաքացիները հարվածից նույնպես հայտնվել են ձորում և ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ոստիկանության ծառայողները, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի 33-ամյա բնակիչ Ա.Մ-ին և Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Ի.-ին փրկարարական հատուկ միջոցներով հանել են ձորից, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև շտապ բժշկական օգնության մեքենաներով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: